Փաշինյանը՝ Արագածոտնում․ Ապրում ենք դրախտում

Փաշինյանը՝ Արագածոտնում․ Ապրում ենք դրախտում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի բնակիչների հետ նախընտրական հանդպման ժամանակ ասել է, որ մենք ապրում ենք դրախտում, բայց չենք կարողացել այն դարձնել դրախտավայր։

Նա նշել է, որ այդ միտքը հաճախ է ծագում իր մոտ, երբ շրջում է մարզերով։

«Մենք ապրում ենք դրախտում, բայց ի վիճակի չենք մեր դրախտը վայելել։ Մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։ Ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր հայրենիքը մեզ համար դրախտավայր դարձնել։

2019թ․, երբ իմ լավ բարեկամը՝ Սինգապուրի վարչապետը, ՀՀ-ում էր, նա ասաց՝ դուք մեծ երկիր եք, ձեր խնդիրներն ուրիշ են։ Սինգապուրի, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից է և որին օրինակ են բերում, այդ երկրի վարչապետն ասում է, թե դուք մեծ երկրում եք ապրում՝ նրա երկրի տարածքը 720 քմ է։ Դա Սևանի մակերեսի 58 տոկոսն է․․․ Մեր հերոսները մեզ տվել են էս երկիրը, որը պարտավոր ենք դարձնել երկիր դրախտավայր, իսկ դա արվում է աշխատանքով»,- ասել է Փաշինյանը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---