Սերժ Սարգսյան. Իր տղային թող տա, փոխարենը 20-25 գերի ստանա` այդ ժամանակ ամեն օր դրանով կզբաղվի 8 հունիսի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Աշտարակում, ուր այցելել էր «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ, անդրադառնալով գերիների հարցին, ասել է՝ տեսնում ես բանակցություններով չի ստացվում, դու էլ արա՝ 10-ին, 20-ին էլ դու վերցրու ու փոխանակի: «Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20-25 հոգի ստանա, այն ժամանակ ինքն ամեն օր դրանով կզբաղվի․․․ Միշտ իր երեխաներին օգտագործել է իր փիառի համար, գոնե այս պարագայում օգուտ կունենանք, մի քանի տասնյակ զինվոր հետ կվերադառնա»,- ասել է նա: «Այսքանից հետո ելույթ է ունենում, ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն, մեկ-երկու ամիս մեզ կներեն․․․Այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու: Ինքը չի՞ հասկանում, թե այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե երբ են իրենց սպանելու, երբ են խոշտանգելու: Ո՞նց կարող է այդպիսի բան լինել»,-ասել է Սերժ Սարգսյանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |