Մարուքյանը բանավեճի է հրավիրել Փաշինյանին. Սպասում է պատասխանի10 հունիսի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրել վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նա նշել է, որ դա պետք է լինի բանավեճ ներկայի և ապագայի մասին։ «Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին, որոնք հրաժարվել են նրա հետ բանավիճելուց, անցյալից խոսելու համար, ինչը շատ հարմար ձևաչափ է նրա համար։ Ես առաջարկում եմ նրան բանավիճել ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ խոսելով ներկայի և ապագայի մասին։ Սա կլինի բանավեճ։ Սպասում եմ պատասխանի»,-ասել է նա։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |