Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի երիտասարդությանը տոլերանտության եւ համբերության են ուսուցում14 մարտի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ British Council հայկական բաժինը, «Ապագան քեզ է պատկանում» հասարակական կազմակերպությունը եւ LoFT (Leap of Faith Together) ծրագրի հայկական թիմն անցկացնում են «Եկե'ք միասին ապրենք» ծրագիրը: Այսօր Երեւանում կայացել է «Ճանաչում ենք մեզ» ծրագրի հայկական մասի շնորհանդեսը:Ծրագրին մասնակցում են 5 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուելսի եւ Իսրայելի ուսանողներ: Յուրաքանչյուր երկրից ընտրվել են 8 մասնակիցներ, որոնք 2008է. հոկտեմբերին եւ 2009թ. փետրվարին զանազան երիտասարդական, սոցիալական եւ հասարակական ծրագրեր են մշակել ու անցկացրել: Հայաստանում անցկացվող «Ճանաչում ենք մեզ» ծրագիրը սեփական երկրի պատմության, մշակույթի, ավանդույթների ուսումնասիրման միջոցով ինքնաճանաչման հնարավորություն է տալիս: Ծրագրի հիմնական նպատակը երիտասադրության շրջանում տոլերանտությունն ու համբերությունը զարգացնելն են: «Ճանաչում ենք մեզ» ծրագրի շրջանակներում Երեւանի տարբեր թանգարաններում ուսանողների համար Հայաստանի մարզերի մասին երկօրյա դասընթացներ են անցկացվել: Դասընթացները վարել են LoFT թիմի անդամները: «Եկե'ք միասին ապրենք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նախագծին մասնակցող 5 երկրների այցելություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |