ԱՄՆ-ն մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը ՀՀ-ից10 հունիսի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունը մտադիր է արգելափակել ալյումինի փայլաթիթեղի ներմուծումը Հայաստանից։ Դա կարող է հանգեցնել ավելի քան 700 աշխատատեղի կրճատմանը ՀՀ-ում, ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։ Նշվում է, որ հանձնախումբը պայքարում է «Արմենալ» գործարանի գծով պատժամիջոցներ սահմանելու դեմ, որն ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողն ու արտահանողն է ՀՀ-ում։ ANCA-ն հանդես է գալիս «կասեցման մասին բալանսավորված համաձայնագրի» օգտին, որը թույլ կտա փոխշահավետ լուծել բոլոր չլուծված խնդիրները՝ խուսափելով ՀՀ տնտեսության վրա քայքայիչ ազդեցությունից։ Նշվում է, որ «Արմենալը» խոշոր հարկատու է, որ մեծ ավանդ ունի ՀՀ բյուջեի կազմավորման մեջ։ Փայլաթիթեղի ներկրումը ՀՀ-ից կազմում է ԱՄՆ ներմուծման մի փոքր մասը միայն։ Նշվում է, որ ԱՄՆ առևտրի նախարարութունը դիտարկում է ներկրման կասեցման հարցը կորոնավիրուսի պանդեմիայի, ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի Արցախում էթնիկ զտումների հետևանքով փախստականների մեծ ներհոսքի պայմաններում, ինչպես նաև ՀՀ դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում։ Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության մաս է կազմում։ Գործարանը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում էՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |