ՀՀ-ում «կոնյակ» անվանումը դուրս կգա կիրառումից՝ ԵՄ-ն 3 մլն եվրո կհատկացնի10 հունիսի 2021 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ աջակցության համաձայնագրին, որով խթանվելու է «կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն դադարեցումը, որի համար Եվրոպան մտադիր է 3 մլն եվրո հատկացնել։ Այդ գումարով Հայաստանը պետք է դադարեցնի «կոնյակ» անվանման կիրառումը, նոր բրենդ մշակի հայկական խմիչքի համար, գովազդի ու խթանի դրա տարածումը և մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։ «Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասվում է որոշման հիմնավորման մեջ։ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը ներառված է ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017-ին և ամբողջությամբ ուժի մեջ մտել 2021 թ. մարտի 1-ից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |