Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է եղել

Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է եղել

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին արտակարգ դեպք է եղել Արմավիրի մարզում՝ Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը տևական ժամանակ չի շահագործվում, փլվել է հսկայական 2 բետոնե պանել։

Տուժածներ չկան, դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել է, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։

Դպրոցը շահագործման է հանձնվել 1971 թվականին, այս պահին ունի 600-ից ավելի աշակերտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---