Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին․ Քննարկման հարց է՝ ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին

Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին․ Քննարկման հարց է՝ ինչու պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին

PanARMENIAN.Net - ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` անկլավների մասին հայտարարություններին, ասել է, որ անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի պետության շահերին։

Փաշինյանը Տվաուշում քարոզարշավի ժամանակ խոսելով Օնիկ Գասպարյանի հետ փոխհարաբերություների մաիսն, կրկին ասել է, որ ինքն է հորդորել իրենց ստորագրել նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ «Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել»,-ասել է Փաշինյանը։

«Այո, ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք, և ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը՝ միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին, կամ զգացմունքային հայտարարություններ անում՝ խուսափելով պատասխանատվությունից (որ հիմա ասեն՝ մենք կապ չունենք)։ Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց և միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց»,- իր հայտարարության մեջ նշել է Գասպարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա շեշտում է՝ այլ քննարկման հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին և ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։

«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը)»,- հավելում է ԳՇ նախկին պետը։

Նա համոզված է, որ մի օր հասարակությունը ստանալու է բոլոր հարցերի պատասխանները:

Նիկոլ Փաշինյանը Տավուշում քարոզարշավի ժամանակ նաև հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին Սյունիք այցելությունից և Սերժ Սրագսյանի հետ հեռախոսազրույցից հետո Օնիկ Գասպարյանը եկել է իր մոտ՝ Կոնդի առանձնատուն և հորդորել է հրաժարական տալ։ «Ինձ ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---