Փաշինյան․ Ջարդելու ենք դուրսպրծուկների բոլոր հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները

Փաշինյան․ Ջարդելու ենք դուրսպրծուկների բոլոր հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն իր կողմնակիցների հետ ավտոերթով հասել է Սյունիք, Սիսիանում ելույթի ժամանակ ասել է, որ թավշյա մանդատը պետք է փոխարինվի պողպատյայով։ Ցուցադրելով մուրճը՝ նա ասել է, որ դա է պողպատյա մանդատի սիմվոլը։

«Սա է մեր պողպատյա մանդատի սիմվոլը, որով մենք շատ-շատ տեղերից հանելու ենք ժանգոտած մեխերին, քաղաքապետաաններում ծվարած դուրսպրծուկներին, քանի որ Սյունքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ՝ իրենց օֆշորային հաշիվները համալրելու միջոց։ Այս մանդատով ջարդելու ենք դրանց բոլոր հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները, հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու՝ ձեր անունից»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մարդիկ են եկել Սյունիք, քանի որ փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին։

«Դա անում են բաժանիր, որ տիրես կարգախոսի ներքո։ Մենք ասում ենք, որ ՀՀ-ն մեկ է և միասնական է, և դրանով է հզոր։ Սյունիքը Հայաստան է նույնքան, որքան Երևանը, Լոռին, Տավուշը․․․ Մենք կկտրենք Սյունիքը հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել հազարավոր մեքենաներով միանալ իր ավտոերթին դեպի Սյունիք։ Ավտոերթը նա անվանել էր «ազգային միասնաության ավտոերթ»։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---