Փաշինյան․ Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ էլ միջանցք բառ եռակողմ հայտարարության մեջ չկա

Փաշինյան․ Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ էլ միջանցք բառ եռակողմ հայտարարության մեջ չկա

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Կապանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններին, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա։

Նա նշել է, որ Հայաստանը հանձնառու է բոլոր այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի հայտարարությամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչ օրս գերիներին ամբողջությամբ չի վերադարձրել, գրում է Արմենպրեսը։

Փաշինյանը կոչ է արել չտրվել որևէ տեսակի, այդ թվում և ադրբեջանական մանիպուլյացիաներին:

«Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ»,- հայտարարել Փաշինյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին՝ Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ:

«Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմանը, որովհետև ինչքան դա Ադրբեջանին է պետք, այդքան էլ մեզ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իրենք ապահովելու են երկրի անվտանգությունն ու ապահովությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Շուշիում ստորագրված` Թուրքիայի հետ դաշինքի մասին հռչակագրին, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կնքած փաստաթղղթում հստակ դրույթներ կան «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Այսօր մենք ոչ թե ուղղակի խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը կկապի Ադրբեջանն ու Թուրքիան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, այլ նաև գործնական միջոցներ ենք ձեռնարկում»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---