«Իզմիրլյան» ԲԿ տնօրենին վերագրվող ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ![]() 18 հունիսի 2021 - 19:01 AMT PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու վերաբերյալ ձայնագրությունը, որը հայտնվել է համացանցում, ուղարկվել է Հատուկ քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, գրում է «Փաստինֆոն»։ ՀՔԾ-ին հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել դեպքի վերաբերյալ։ Փաստերի ստուգման հարթակը ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, որը նաև «Հայաստան» դաշինքի անդամ է, իր կոլեկտիվի հետ հանդիպմանը նրանց պահանջ է ներկայացնում, որ իրենք պարտադիր մասնակցեն հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ձայնագրության մեջ նա նաև նշում է, որ հնարավորություն ունի ստուգելու, թե իր աշխատակիցներից ով է մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |