ԱՊՀ դիտորդներ․ Խախտումներ, որոնք կազդեին ընտրության արդյունքների վրա, չեն գրանցվել

ԱՊՀ դիտորդներ․ Խախտումներ, որոնք կազդեին ընտրության արդյունքների վրա, չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ ընտրական օրենսդրությանն ու Սահմանադրությանը լիովին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով։

Նա հավելել է, որ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կազդեին մարդկանց կամարտահայտման ու ընտրությունների արդյունքների վրա, տեղեկացնում է Panorama.am-ը։

ԱՊՀ դիտորդները նշել են, որ Հայաստանում ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։

Նեմատովը նաև ասել է, որ ձայների հաշվարկի ժամանակ Հայաստանի մի շարք քաղաքներում լույսի անջատումները չեն ազդել խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների վրա։

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի առաքելության համակարգող Կանիբեկ Իմանալիևը ևս նշել է, որ ընտրություններն անցել են ՀՀ օրենսդրությանն համապատասխան։

«Իհարկե, կատարյալ ընտրություններ չեն լինում։ Եղել են որոշ թերություններ, սակայն դրանք նշանակալի չեն եղել ու չեն ազդել արդյունքների վրա»,- ասել է Իմանալիևը՝ նշելով, որ առավոտյան այցելել են մի տեղամաս, որտեղ 25 կուսակցություն-դաշինքներից որևէ մեկի վստահված անձ չի եղել։

Իմանալիևի խոսքով, համաճարակային իրավիճակում 49․4 տոկոս մասնակցությունն արտացոլում է ընտրողների տրամադրությունը:

«Այսինքն, տեղի են ունեցել ընտրություններ բառի դասական իմաստով»,- ասել է Իմանալիևը։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---