ԵԽԽՎ առաքելության ղեկավար․ Ամբողջությամբ ընդունում ենք ՀՀ-ում արտահերթի արդյունքները

ԵԽԽՎ առաքելության ղեկավար․ Ամբողջությամբ ընդունում ենք ՀՀ-ում արտահերթի արդյունքները

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը, ամփոփելով հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ, չնայած դժվարություններին և բևեռացված քաղաքական միջավայրին, ընտրություններն արդարացիորեն են կազմակերպվել, ժողովրդավարական բնույթը չի խաթարվել։

Նա նշել է, որ ամբողջությամբ ընդունում են ընտրությունների արդյունքները, գրում է Aysor.am-ը։

«Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում, բայց սա որևէ կերպ հարցականի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը, որն անհրաժեշտ է նման ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավարը։

ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենն իր հերթին հայտարարել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ մրցակցային էին և, հաշվի առնելով բավականին սեղմ ժամկետը, բավականին լավ կազմակերպված, գրում է Sputnik Արմենիան։

Ըստ նրա, հաշվի առնելով Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները, կար որոշակի իրավական անորոշություն։

Այնուամենայնիվ, ըստ նրա, ընտրությունները կազմակերպված էին բարձր մակարդակով և վայելում էին ընտրողների վստահությունը։

«Հարգվել են հիմնական իրավունքներն ու ազատությունները, հավասար պայմաններ են ստեղծվել բոլորի համար ընտրարշավի կազմակերպման համար»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է ընտրարաշավի չափազանց մեծ անձնավորվածությունը։ Ըստ նրա՝ միջանձնային հակասությունները խոչընդոտել են նախընտրական ծրագրերի և գաղափարների մրցակցությանը։

Անդրադառնալով տեխնիկական մասին՝ նա ասել է, որ ընտրատեղամասերից շատերը մատչելի չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---