Մարությանը՝ ապօրինի շինարարության մասին. Աջափնյակում զինված բանդա է գործում՝ 40-50 հոգի

Մարությանը՝ ապօրինի շինարարության մասին. Աջափնյակում զինված բանդա է գործում՝ 40-50 հոգի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել է, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։

«Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։

Նա հավելել է, որ նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին։

«Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ»,- ասել է քաղաքապետը։

Նա տեղեկացրել է, որ 2020թ․ դեկտեմբերից մինչ օրս Աջափնյակում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեում։

«Բայց քանակը շատ մեծ է և հանցավոր խմբեր են գործում, ուղղակի ինչ-որ մարդիկ չեն»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն արդեն հստակ պլան ունի, որն իրականացվելու է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---