Թուրքիան Ադրբեջանին բարդ իրադրության մեջ է դրել

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Հայաստանը խաղաղ բանակցությունների ճանապարհին են, որոնք կարող են ավարտվել հայ-թուրքական սահմանի բացմամբ: Ադրբեջանի Քաղաքական նորամուծությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուի կարծիքով, մոտակա երկու տարիների ընթացքում այդ իրադարձությունը չի կարող համապատասխանել Ադրբեջանի ազգային շահերին:



«Մեր ներկայիս կոնցեպցիան կառուցված է Ադրբեջանի եւ մեր եղբայր Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման վրա: Մենք հասկանում ենք, որ այդ մեկուսացումը մասնակի է եւ չի կարող ամբողջությամբ փակել Հայաստանի ելքն արտաքին աշխարհ: Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ սահմանի բացումը տնտեսական ցնցում չի դառնա Ադրբեջանի համար, ինչպես եւ շատ չի փոխի հասարակ հայերի կյանքի մակարդակը: Բայց հայ-թուրքական սահմանի բացումը մոտակա երկու տարիների ընթացքում` նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, հարված կլինի ինչպես Ադրբեջանի շահերին, այնպես էլ ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: Ես հավատում եմ, որ Անկարայում դա հաշվի են առնում եւ իրենց քաղաքականությունը վարում են` հաշվի առնելով Բաքվի կարծիքը եւ ղարաբաղյան խաղաղ գործընթացին զուգահեռ»»- հայտնել է նա:



«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման գործընթացը երկար է, այդ ժամանակամիջոցում Ադրբեջանը կկարողանա գործնական հակամիջոցներ ձեռնարկել սեփական շահերի պաշտպանության համար»,- Բաքվում ասել է Ահմեդօղլուն: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ էլ Թուրքիայի կողքին է եղել` հաշվի առնելով նրա շահերը. «Ադրբեջանը կարող էր իր էներգետիկ հոսքերը ուղղել Վրաստանով Եվրոպա` Ուկրաինա, Մոլդովա եւ Ռումինիա: Այդ ճանապարհը մեզ համար տնտեսապես ավելի շահավետ է: Բայց Ադրբեջանը ընտրեց Թուրքիայով անցնող ճանապարհը, քանի որ այդ երկիրը Ադրբեջանի եղբայրական, ռազմավարական գործընկերն է»:



Քաղաքագետի խոսքով, Թուրքիայի ներկայիս վարչակազմը` ի դեմս Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) առաջնորդի, Ադրբեջանը բարդ իրադրության մեջ դրեց` խաղարկելով Հայաստանի հետ մտերմացումը: «Մենք հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման հեռանկարին համապատասխան նոր արտաքին քաղաքական կոնցեպցիա ընդունելու ժամանակ չունենք»,- ընդգծել է Ահմեդօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---