Երևանում տեղադրված թափոնամաններից 21-ն անհետացել է, 5-ը՝ վնասվել

Երևանում տեղադրված թափոնամաններից 21-ն անհետացել է, 5-ը՝ վնասվել

PanARMENIAN.Net - Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչ օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը, տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Գողության վերջին դեպքը հունիսի 24-ին շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։

«Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---