Հայաստանում առաջարկում են System of a Down-ի խմբաքանդակը տեղադրել

Հայաստանում առաջարկում են System of a Down-ի խմբաքանդակը տեղադրել

PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են System of a Down հայտնի ռոք խմբի խմբաքանդակը տեղադրել։ Քանդակագործը Հայկ Թոքմաջյանն է։

Քանդակը դեռ գիպսե տարբերակով է, աշխատանքային փուլում: Քանդակագործի ցանկությունն է, որ վերջնական տարբերակով այն տեղադրվի հայաստանյան այգիներից մեկում՝ տեսանելի բոլորի համար, տեղեկացնում է 1lurer.am-ը։

Թոքմաջյանն ասել է, որ տղաները մշտապես պայքարում են հայ ազգը ներկայացնելու, Հայոց ցեղասպանության դատապարտման ու միջազգային ճանաչման համար:

System of a Down խումբը հիմնադրվել է 1992 թվականին Հարավային Կալիֆորնիայում: Խմբի ներկայիս անդամներն են Դարոն Մալաքյանը, Սերժ Թանկյանը, Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---