Սպիտակ խալաթներով ակցիա՝ Չարչյանի խափանման միջոցի փոփոխման պահանջով

Սպիտակ խալաթներով ակցիա՝ Չարչյանի խափանման միջոցի փոփոխման պահանջով

PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» ԲԿ-ի և այլ բուժհաստատությունների մի շարք բուժաշխատողներ սպիտակ խալաթներով գլխավոր դատախազության շենքի մոտ էին՝ ի աջակցություն ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի։ Բժիշկները պահանջում էին վերացնել Չարչյանի կալանքը։

Նրանք բաց նամակ էին պատրաստել, որը ստորագրել է բժշկական համայնքի 539 ներկայացուցիչ։ Բժիշկներն այդ նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազությանը, արդարադատության նախարարությանը։ Այժմ նրանք կառավարության շենքի մոտ են, գրում է «Փաստինֆոն»։

ԵՊԲՀ դասախոս Ս. Սահակյանն ասել է, որ պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի մոտ այսօր 30 հիվանդ էր սպասում։ «30 հոգի նստած սպասում են և այդպես էլ չկարողացան հասկանալ, թե պրոֆեսոր Չարչյանն ինչպես կարող է մերժել ու իրենց չվիրահատել։ Իհարկե փորձեցինք բացատրել, հասկացնել, բայց եթե ես էլ իրենց տեղը լինեմ, ես էլ չեմ հասկանա»,-ասել է նա։

Բուժաշխատողները նամակը տանելու են նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ կշարժվեն Բաղրամյան 26 և ՄԻՊ գրասենյակ։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---