Մարության․ Համարեք սա ևս մեկ զգուշացում՝ ապօրինի կառույցները քանդվելու են![]() 26 հունիսի 2021 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զգուշացրել է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում: «Եվս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-հայտարարել է նա։ «Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար: Սրա վերաբերյալ հայտնում եմ. ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը: բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է՝ հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից: Հունիսի 22-ին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել էր, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։ «Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել էր Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։ Հայտարարությանը հաջորդեցին ապամոնտաժման ակտիվ աշխատանքները, որոնք ինտնեսիվ էին հատկապես Աջափնյակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |