Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր մայրուղում․ Ոռոգման ջրի բացակայության պատճառով բերքը չորանում է

Բողոքի ակցիա՝ Երևան-Արմավիր մայրուղում․ Ոռոգման ջրի բացակայության պատճառով բերքը չորանում է

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է, տեղեկացնում է Factor.am-ը։

Ակցիայի մասնակիցները փակել էին ավտոճանապարը, իսկ հետո 15 րոպեով բացել են և սպասում են ոլորտի պատասխանատուներին ժամանմանը։ Ակցիայի մասնակիցներն ասել են, որ եթե պաշտոնյաները չժամանեն, խնդրին լուծում չտան, ապա կրկին կփակեն երթևեկելի հատվածը։

Նրանք պահանջում են իրենց հետ հանդիպման գա Արմավիրի մարզպետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, գրում է Panorama.am-ը։

«Պետք է գա մարզպետը, նախարար Սուրեն Պապիկյանը։ Թող հելնի, գա, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել․․․Նախարար տղա ես, հել, արի այստեղ, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել, ինչի՞ ես ոստիկանին ուղարկել։ Ես չեմ ուզում կռիվ անել ոստիկանի հետ, թուրքի հետ եմ կռիվ արել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Հողագործությամբ զբաղվողները պնդում են` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Արմավիրի մարզի 13 գյուղ արդեն քանի օր է ոռոգման ջուր չունի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---