Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել։ 2006-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռադիկ Մարտիրոսյանին կփոխարինի ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չհավաքեց: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հրանտ Մաթևոսյանը: Արթուր Իշխանյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենան ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:

ԳԱԱ նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովը՝ ակադեմիկոսների թվից փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---