ԱԺ 7 պատգամավոր երաշխավորություն է ներկայացրել Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար![]() 29 հունիսի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Միջնորդությունը ստորագրել են նաև Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Վարդան Վարդանյանը։ ՀՔԾ-ն Արմեն Չարչյանի գործով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ։ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։ Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |