ՀՀ-ում կորոնավիրուսի 128 նոր դեպք կա, մահ չի գրանցվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 128 նոր դեպք կա, մահ չի գրանցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 128 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,095-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4514 դեպք կա, այլ պատճառով՝ 1099։

Ապաքինվել է ևս 60 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 216,778 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2704 մարդ:

Հունիսի 29-ին կատարվել է 3711 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,185,002 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---