Քանաքեռ-Զեյթունում ջրի պղտորվածության պատճառը պարզվում է. Իրավիճակը վերահսկվում է

Քանաքեռ-Զեյթունում ջրի պղտորվածության պատճառը պարզվում է. Իրավիճակը վերահսկվում է

PanARMENIAN.Net - Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, անդրադառնալով խմելու ջրի պղտորման մասին ահազանգերին, հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է:

«Առավոտից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:

Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել է վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքը:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:

Իրավիճակը վերահսկողության տակ է»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---