Կոտոլյան․ Դեռ չեմ ստացել քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ

Կոտոլյան․ Դեռ չեմ ստացել քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ում անունը շրջանառվում է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարությանի փոխարեն, դեռ նման առաջարկ չի ստացել։ Այս մասին ինքը Կոտոլյանը պատմել է «Ժողովուրդ»-ին։ եթե այդպիսին լինի, պետք է կայացվի թիմային որոշում, նշել է նա։

Խոսելով քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի և քաղաքապետից դժգոհությունների մասին, ասել է, որ ավագանիում կան անձինք, ովքեր դժգոհ են քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից և ուզում են ավելի լավ կազմակերպում կամ քաղաքապետի փոխարինում։ Կոնկրետ ինչից են դժգոհ, նա չի ասել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Արայիկ Հարությունյանն ավելի վաղ, անդրադառնալով այն լուրերին, թե իշխող կուսակցությունը դժգոհ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից, ասել էր, որ ցավում է, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»:

«Կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---