ՀՀ-ում Covid-19-ի դեմ 88,164 պատվաստում է արվել

ՀՀ-ում Covid-19-ի դեմ 88,164 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88,164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66,491, երկրորդ դեղաչափ` 21,673։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Photo. AP
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---