Macallan-ը և Bentley Motors-ը միավորել են ուժերն ավելի կայուն ապագայի համար![]() 6 հուլիսի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Macallan շոտլանդական միածիկանի վիսկին և բրիտանական «լյուքս» դասի ավտոմեքենաներ արտադրող Bentley Motors-ը ներկայացել են յուրահատուկ գործակցությամբ, որը հիմնվելու է ընկերությունների հարուստ ժառանգության վրա` համատեղ ծրագրեր մշակելու և ավելի կայուն ապագայի իրենց տեսլականը զարգացնելու համար: Համախմբվելով վարպետությանը, արհեստավարժությանը, կրեատիվին և նորարարությանն իրենց նվիրումով՝ երկու աշխարհահռչակ ապրանքանիշերը կկիսվեն կայունության ու յուրաքանչյուրն իր ոլորտնում ձեռք բերած այլ գիտելիքով։ Միավորելով Macallan-ի՝ վիսկի պատրաստելու վարպետությունը և Bentley Motors-ի փորձը շքեղ մեքենաների աշխարհում՝ գործակցությունը կստեղծի նոր ապրանքներ ու փորձառություններ՝ հավերժական շքեղության խոստման և ավելի առաջադեմ աշխարհ ունենալու հանձնառությամբ։ Նոր գործակցության մասին հայտարարվել է Շոտլանդիայում գտնվող Macallan Estate-ում, որի ժամանակ նաև Bentley-ի նոր հիբրիդային մոդելն է ներկայացվել, որն ընկերությունը համարում է աշխարհում «լյուքս» դասի կայուն ավտոարտադրության առաջատարը դառնալու ճանապարհին իր հերթական քայլը։ «Bentley-ն աշխարհի ամենակայուն շքեղ ավտոմոբիլային ընկերությանը վերածելը հետաքրքիր ճանապարհորդություն է, և ես ուրախ եմ, որ աշխատում եմ Macallan-ի հետ մեկ ընդհանուր նպատակով` լինել մեր ոլորտներում առաջատարը և աշխատել հանուն ավելի կայուն ապագայի: Մոտակա ամիսներին ու տարիներին մենք իրարից կսովորենք մեր ծրագրերը միասին առաջ տանել, և միաժամանակ կաշխատենք իսկապես յուրահատուկ ծրագրերի ու արտադրանքի վրա»,- ասել է Bentley-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը։ Ըստ Macallan-ի գործադիր տնօրեն Իգոր Բոյաջյանի՝ երկու ընկերությունն էլ ունեն հարուստ անցյալ և վարպետության ու նորարարության ընդհանուր արժեքներ: «Մեր գործակցությունը հիանալի հնարավորություն է՝ համեմատելու մեր գիտելիքը և սովորելու միմյանցից՝ միաժամանակ օգտվելով մեր բիզնեսի, հաճախորդների և, ի վերջո, ապրանքների համար թարմ մտածողությունից։ Գործընկերության առանցքը կլինի մեր նվիրվածությունն ավելի կայուն ապագային»,- ասել է Բոյաջյանը։ Macallan-ի ամենակարևոր նպատակներից է մինչև 2030 թվականը ածխածնի չեզոքացմանը հասնելը՝ ապահովելով պատասխանատու մատակարարման շղթա։ Այն նաև հանձնառու է մինչև 2025 թվականը Macallan Estate-ում ունենալու լիովին էլեկտրական մարդատար ավտոմեքենաների պարկ։ Ըստ Bentley-ի ծրագրերի, ընկերությունը կդառնա աշխարհում շքեղ ավտոմոբիլային բիզնեսի առաջատարը երեք ուղղությամբ․ • Արտադրանք․ Bentley-ի ամբողջ տեսականու էլեկտրականացում մինչև 2023 թվականը, առաջին էլեկտրական մարտկոցով Bentley-ն՝ մինչև 2025 թվականը, իսկ ամբողջությամբ էլեկտրական մեքենաների շարքը՝ մինչև 2030 թվականը։ • Գործունեություն․ Հենվելով Անգլիայի Կրու քաղաքում գտնվող Bentley-ի նախագծման և արտադրական կենտրոնի փորձի վրա, որը չեզոքացված ածխածնով շքեղ մեքենաներ արտադրող՝ աշխարհում առաջին սերտիֆիկացված գործարանն է, ածխածնի չեզոքացման տարածումն ամբողջ բիզնեսի վրա։ • Մարդիկ․ նոր ռազմավարություն, որը կխրախուսի բազմազանությունն ու ներառականությունը աշխատուժի մեջ, ներառյալ` ղեկավար պաշտոններում: Գործընկերությունը սկզբում կկենտրոնանա մի շարք հիմնական ոլորտների վրա, ներառյալ՝ ապրանքանիշի անցումը ածխածնի չեզոքացման, կայուն նյութերի մատակարարման շղթայի նորարարական հետազոտություն, ինչպես նաև կայուն, տեղական մատակարարներ գտնելու համար թիմային աշխատանք: Առաջիկա տարիներիn նաև լրացուցիչ ծրագրեր կիրականացվեն, այդ թվում` համատեղ մշակված ապրանքներ ինչպես Macallan-ից, այնպես էլ Bentley-ից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |