Ավանեսյան․ Որոշ երկրներ ճանաչել են պատվաստումների ՀՀ սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների հետ աշխատում ենք

Ավանեսյան․ Որոշ երկրներ ճանաչել են պատվաստումների ՀՀ սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների հետ աշխատում ենք

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով այն լուրերին, թե Եվրոպայում չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների QR կոդը, ասել է, որ որոշ երկրներ արդեն ճանաչել են մեր սերտիֆիկատների ֆորմատը՝ մյուսների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

«Վերջերս Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակներ ԵՄ երկրներ մուտքի համար։ Մենք ԱԳՆ-ի հետ աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն պատվաստումների մեր սերտիֆիկատների ֆորմատները։ Խորհուրդ կտամ դիմել ԱԳՆ, որ հստակ տեղեկատվություն տան, թե որ երկրներն են այս պահին արդեն հաստատել մեր սերտիֆիկատների տարբերակները և որոնք են դեռ գործընթացի մեջ»,-ասել է Անահիտ Ավանեսյանը, գրում է «Փաստինֆոն»։

Հայաստանում կիրառվող պատվաստանյութերից ԵՄ-ում հավանություն ստացածը AstraZeneca-ն է։

Ավելի վաղ հայտնի լրագրող և հաղորդավար Մարկ Գրիգորյանը, պատմելով արտերկիր մեկնելու իր մտադրության մասին, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ինքն ընկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ-ում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---