9 հուլիսի 2021 - 13:08 AMT
Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ բացօթյա կցուցադրվի

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ:

122 տարվա պատմություն ունեցող շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվել է որպես թանգարանային նմուշ, գրում է Sputnik Արմենիան։

54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը պատրաստվել է 1899-ին Պետերբուրգի Նևսկի նավաշինական գործարանում, տեղակայվել է Գյումրու կայարանամերձ հրապարակում:

Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ:

Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշելէ կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)–Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվել է 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ է ժամանել 1899-ի ձմռանը: Դրանից հետո սկսվել է Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1902 թվականին: Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: