9 հուլիսի 2021 - 14:27 AMT
Flying Spur Hybrid. Լավագույն լյուքս կարգի սեդանը՝ էկոլոգիապես ավելի մաքուր և ապահով

Բենթլի Մոթորսը հայտնում է մանրամասներ՝ ընկերության լյուքս կարգի ամենավերջին մոդելի՝ դեպի էլեկտրիֆիկացումն անցում կատարելու վերաբերյալ: Նոր Flying Spur Hybrid-ը հնարավոր է դարձել Flying Spur-ի երրորդ սերնդի հաջողության շնորհիվ, օգտագործելով բարձր նորարարական երրորդ սերնդի ուժային մասը, ինչի արդյունքում ստացվել է շրջակա միջավայրի համար առավելագույնս անվտանգ ժամանակակից Բենթլի: Flying Spur Hybrid-ը հիմնում է Բենթլիի հիբրիդների նորաստեղծ ընտանիքը, շեշտելով Բենթլիի հետևողականությունը՝ իր Beyond100 (Հարյուրից այն կողմ) ռազմավարությունն իրագործելու, համալիր անածխածին կազմակերպություն և կայուն լյուքս կարգի տրանսպորտային միջոցների աշխարհի առաջատար ընկերությունը դառնալու հարցում:

Բենթլիի նոր հիբրիդների տեսականու վերջին համալրումը ցույց է տալիս, որ հիբրիդացումը չի ազդում շքեղության կամ տեխնիկական հատկությունների վրա: Ներքին այրման շարժիչի և էլեկտրաշարժիչի անզգալի համատեղության շնորհիվ ապահովվում է ընտրագույն հանգստություն և անդորր՝ անկախ վարման եղանակից կամ ոճից:

Նոր ուժային մասը համատեղում է 2.9-լիտրանոց V6 բենզինային շարժիչը և արդիական էլեկտրաշարժիչը, ապահովելով 536 ձիաուժ (544 PS) և 750 Ն·մ (553 lb.ft) ընդհանուր պտույտի մեկնարկ (torque)՝ դա լրացուցիչ 95 ձիաուժ է, ի համեմատ Bentayga Hybrid-ի: Նոր Flying Spur-ն այժմ ամենաարդյունավետ Բենթլին է, որն ունակ է անցնել ավելի քան 700 կմ՝ ամբողջությամբ լցավորված լինելու պարագայում:

Ունենալով բարձր հզորության ռեզերվ, շարժիչի բարձրակարգ պտույտի մեկնարկ և դրոսելի արագ արձագանք՝ վերջին հիբրիդ մոդելը փոքր ինչ զիջում է Flying Spur V8-ին արագացման առումով, 4.1 վայրկյանում կանգնած վիճակից հասնելով 60 մ/ժ արագության (0-100 կմ/ժ՝ 4.3 վայրկյանում): Նոր ուժային մասը զգալիորեն նվազեցրել է վառելիքի սպառումը, մինչդեռ պահպանելով Բենթլիին բնորոշ թեթև և նրբաճաշակ տեխնիկական հատկությունները:

Նոր Flying Spur-ը ինտեգրել է վարորդի և ուղևորների համար հարմարեցված խելացի և ներըմբռնողական սարքավորումների լավագույն հավաքածուն: Flying Spur Hybrid-ի համար նախատեսված ավտոսպասարկման ծառայություններն այժմ նաև ներառելու են Իմ Մարտկոցի Լիցքավորումը (My Battery Charge), Իմ Մեքենայի Վիճակագրությունը (My Car Statistics) և Իմ Սրահի Հարմարավետությունը (My Cabin Comfort) գործառույթները:

Վարորդի հետ հետագայում հետադարձ կապն ապահովելու համար վարորդական գործիքներում ներառված է լրացուցիչ տեղեկատվություն, որը ցույց է տալիս, երբ մեքենան աշխատում է միայն էլերտրաշարժիչով, վերականգնվում է արգելակման ընթացքում, կամ օգտագործում է ներքին այրման շարժիչը:

Մեքենայի սրահում Start-Stop ավտոմատ անջատիչը փոխարինվել է երեք E Ռեժիմների կառավարման սարքով՝ Վարում էլեկտրական շարժիչով (EV Drive), Հիբրիդային Ռեժիմ (Hybrid Mode) և Պահպանման Ռեժիմ (Hold Mode), որոնք թույլ են տալիս վարորդին կառավարել մարտկոցի օգտագործումը ճամփորդության ընթացքում: Էլեկտրական շարժիչով վարման ռեժիմը միանում է մեքենայի մեկնարկման ժամանակ և առավելացնում է էլեկտրական շարժիչով վարման արդյունավետությունը: Այս տարբերակն իդեալական է քաղաքում վարելու և կարճատև ճամփորդությունների համար:

Էներգիայի հոսքը կարող է ցուցադրվել նաև մուլտիմեդիա էկրանի միջոցով, որտեղ կարելի է տեսնել վիճակագրական տվյալները, ինչպես նաև սահմանել մեքենայի լիցքավորման ժամացույցը (թայմերը): Էլեկտրական շարժման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, ներառյալ հեռավորությունը, մարտկոցի մակարդակը և լիցքավորման մասին տվյալները, տրվում է վարորդին գործիքների վահանակի, գլխավերևում գտնվող էկրանի և կենտրոնական էկրանի միջոցով:

Flying Spur Hybrid-ի արտաքին տեսողական տարբերությունները ներառում են Hybrid նշմամբ պիտակն առջևի անվածածկոցի, քառատակ օվալաձև արտաժայթքման խողովակների և ծածկած ունիվերսալ լիցքավորման բնիկի՝ ետևի ձախակողմյա անվածածկոցի վրա:

Էկոլոգիապես կողմնորոշված ուժային մաս

Բարձրակարգ շարժիչի և արդիական էլեկտրաշարժիչի համատեղումն ապահովում է միևնույն ճկունությունը և գործնականորեն համապատասխանում է այժմ առաջարկվող W12 և V8 ուժային մասերին, ապահովելով պատասխանատու, ներգրավված և բարձրակարգ վարում:

Նոր 2.9-լիտրանոց V6 շարժիչն ապահովում է 410 ձիաուժ (416 PS) և 550 Ն·մ (406 lb.ft) պտույտի մեկնարկ՝ մինչև 5650 պտույտ րոպեում, ընդ որում կառուցման եղանակը միևնույնն է, ինչ և 4.0-լիտրանոց V8 շարժիչի պարագայում: Երկտակ տուրբոմղիչները և հիմնական կատալիտիկ փոխարկիչը տեղադրված են շարժիչի ծավալում: Վառելիքի ինժեկտորները և կայծամոմերը կենտրոնացված են յուրաքանչյուր ներքին այրման խցիկում՝ օպտիմալ փոշեցրման պրոֆիլն ապահովելու համար, իսկ բաշխիչ լիսեռները տարբերվում են մոտ 50 աստիճանով: Շարժիչն արտադրում է ավելի քան 150 ձիաուժ մեկ լիտր վառելիքի դիմաց, նույնիսկ ավելի շատ, քան Flying Spur V8-ը:

Արդիական էլեկտրաշարժիչը տեղադրված է փոխանցման տուփի և շարժիչի միջև և ապահովում է մինչև 134 ձիաուժ (136 PS) և 400 Ն·մ (295 lb.ft) պտույտի մեկնարկ:

Էլեկտրաշարժիչը սնվում է 14.1 կՎտ/ժ Li-ion մարտկոցով, և կարող է լիցքավորվել 100 տոկոսով ընդհամենը երկուս և կես ժամում (կախված տարածաշրջանից): Էլեկտրոնիկան փոխարկում է բարձրավոլտ մարտկոցում կուտակված էներգիան՝ էլեկտրաշարժիչին մատուցելու համար կամ ավտոմեքենայի առկա 12-վոլտանոց էլեկտրական ենթակառուցվածքը սնելու համար:

Համատեղված ուժային մասը 4.1 վայրկյանում 0-ից մինչև 96 կմ/ժ արագություն է հաղորդում Flying Spur Hybrid-ին (4.0 վայրկյան՝ Flying Spur V8-ի դեպքում), հասնելով մինչև 284 կմ/ժ գագաթնային արագությանը:

Տեխնոլոգիայի աննկատ ինտեգրում

Flying Spur Hybrid-ի ներքին կահավորումն իրենից ներկայացնում է ամենավերջին ինտեգրված տեխնորոգիաների, նյութերի և դիզայներական արվեստի ապշեցուցիչ համատեղություն, իսկ այժմ այն համալրվել է միացման հնարավորություն ունեցող հիբրիդային ավտոմեքենային պահանջվող գործառույթներով:

Հատուկ նախատեսված կոճակը թույլ է տալիս կառավարել բոլոր երեք էլեկտրական ռեժիմները՝ Էլեկտրական շարժիչով վարումը, հիբրիդային ռեժիմը և պահպանման ռեժիմը:

Վարում էլեկտրական շարժիչով (EV DRIVE)՝ միանում է անմիջապես, մեքենան մեկնարկելու պահին, առավելացնում է էլեկտրական շարժիչով վարման արդյունավետությունը: Այս տարբերակն իդեալական է քաղաքում վարելու և կարճատև ճամփորդությունների համար:

Հիբրիդային ռեժիմ (HYBRID)՝ առավելացնում է ավտոմեքենայի արդյունավետությունը և վազքի հեռավորությունը, օգտագործելով խելացի նավարկության համակարգի տվյալները: Այս ռեժիմը հարմար է ավելի երկարատև ճամփորդությունների համար և օգտագործում է կանխատեսող էլեկտրոնային ռեժիմը և շարժիչի իներցիան, հետևելով նավարկման համակարգի կողմից տրվող ուղղությանը: Եթե մուտքագրել ճամփորդության նշանակակետը, ապա մեքենան ավտոմատ կերպով կանցնի ճիշտ վարման ռեժիմին՝ ճամփորդության յուրաքանչյուր հատվածի համար, մշտապես հաշվարկելով մարտկոցի առավելագույն արդյունավետ օգտագործումը և պահպանելով էլեկտրական էներգիան ճամփորդության այն հատվածների համար, որտեղ դա հատկապես կարևոր կլինի, օրինակ՝ քաղաք ժամանելուն պես:

Պահպանման ռեժիմ(HOLD)՝ բալանսավորում է շարժիչը և էլեկտրաէներգիան, պահպանելով բարձրավոլտ մարտկոցի լիցքը՝ խնայված էլեկտրաէներգիան հետագայում օգտագործելու համար: Սա սկզբնադիր ռեժիմն է, երբ վարորդն ընտրում է Սպորտ գործառույթը՝ շարունակական արագացումն ու էներգիայի վերականգնումն ապահովելու համար:

Flying Spur Hybrid-ի հետ միասին տրամադրվում են շուկայում անհրաժեշտ բոլոր պահանջվող մալուխները՝ մեքենան տան պայմաններում կամ աշխատանքի վայրում կամ հանրային կայանավայրերում տեղադրված արդյունաբերական լիցքավորման կայանի միջոցով լիցքավորելու համար: Տրամադրվող ստանդարտ սարքավորումներից բացի, գնորդները կարող են նաև ընտրել Բենթլիի բրենդային տուփը, որը տրամադրվում է անվճար և գրավիչ տարբերակ է լիցքավորման հարմարանքները կոկիկ և մաքուր պահպանելու համար:

Տրամադրվում է ներկառուցված SIM, որի շնորհիվ My Bentley մեքենայի ծառայությունների համար գնորդին այլևս անհրաժեշտ չէ միանալ իր սեփական տվյալներով: My Bentley-ի անմիջական և հեռավար ծառայությունների շարքը մշտապես զարգանում է, և հաճախորդները կարող են օգտվել դրանցից բջջային հավելման միջոցով, որն առկա է Apple iOS և Android ՕՀ աշխատող գաջեթներով:

Հեռավար ծառայությունները (եթե առկա են տարածաշրջանում) հասանելի են My Bentley հավելման միջոցով, այդ թվում մեր հաճախորդների կողմից ակնկալվող մի շարք նոր գործառույթներ՝ սկսած ՛«գտնել իմ մեքենան» և «կողպել իմ մեքենան» գործառույթներից մինչև մեքենայի կարգավիճակը և վիճակագրական տվյալները: Նոր Flying Spur Hybrid-ի համար նախատեսված գործառույթները կարելի է գտնել հարմար գործառույթների ցանկում, դրանք հետևյալն են.

Իմ մեքենայի վիճակագրական տվյալները /MY CAR STATISTICS/ տրամադրում է ավտոմեքենայի վերաբերյալ տվյալների տեսություն: Դուք կարող եք դիտել վերջին ճամփորդությունների ժամանակը և ամսաթիվը, վերջին ճամփորդության տարածությունը, միջին արագությունը, ճամփորդության ժամանակը և սպառված վառելիքի/էլեկտրականության միջին քանակը:

Իմ մարտկոցի լիցքը/MY BATTERY CHARGE/ թույլ է տասլիս հեռավար կարգով սկսել ավտոմեքենայի լիցքավորումը, եթե ավտոմեքենան միացված է լիցքավորման կայանին: Դուք կարող ենք նշել ձեր մեկնելու ժամը, և լիցքավորման համակարգը կհաշվարկի լիցքավորման ընթացքը, որպեսզի ապահովի լիցքավորման ամենաբարձր մակարդակը՝ ըստ ձեր մեկնելու պահի:

Իմ սրահի հարմարավետությունը /MY CABIN COMFORT/ թույլ է տալիս ճամփորդելուց առաջ հեռավար կարգով տաքացնել և հովացնել մեքենայի սրահը, պահպանելով 22°C օպտիմալ ջերմաստիճանը:

Flying Spur շարքի մոդելի անհատականացումը

Flying Spur Hybrid-ն առաջարկում է ընտրել Բենթլիի ներկերի յոթ գույնից մեկը՝ որպես ստանդարտ, այս գույները խնամքով ընտրվել են ավտոմեքենայի բնույթը և ոճը լրացնելու համար: Հաճախորդները նաև կարող են անհատականացնել իրենց մեքենան, ընտրելով ներկերի ընդլայնված տեսականու 60 գույից մեկը, ներառյալ Mulliner-ը և անձնական ցուցումները:

Անիվների ընտրանին ներառում է. 22” Mulliner Driving Specification անիվներ՝ երեք տարբերակներով, 21” անիվ՝ փայլուն կամ մոխրագույն գույնով ներկված, և մեխանիկորեն մշակված կամ ստանդարտ Bright 20” անիվ:

Ոճային և ունիկալ սրահը կահավորված է հինգ երանգի հարմարավետ կաշվե նստատեղերով, ներքին պահոցի և կառավարման վահանակի վրա փակցված է Բենթլիի «Թևեր» նշանը:

Բոլոր Flying Spur-ի մոդելները արտադրվում են Բենթլիի գլխամասում, Քրու քաղաքում, լյուքս կարգի ավտոմեքենաներ արտադրող աշխարհի առաջին անածխածին գործարանում: Հաճախորդների պատվերներն ընդունվում են սկսած ամառվանից, արտադրանքի առաջին առաքումները կկատարվեն մինչև 2021 թվականի վերջ:

Բենթլի Մոթորսը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը և ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը, և Bentayga-ն. Բարձր վարպետության, սերունդէ սերունդ փոխանցվող հմտությունների և տեխնիկական փորձի ու գերժամանակակից տեխնոլոգիաների համատեղումը բնորոշ է Միացյալ Թագավորության լյուքս կարգի ավտոմեքենաների բրենդերի համար, որոնց թվում է նաև Բենթլին: Դա նաև Բրիտանական թանկարժեք արտադրության լավագույն օրինակներից է: Քրու քաղաքում Բենթլի ըներությունն ունի մոտ 4000 աշխատող: