ՀՀ-ում կորոնավիրուսի 150 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 150 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 226,285-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4542 դեպք կա, այլ պատճառով՝ 1106։

Ապաքինվել է ևս 97 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,587 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 3050-ի։

Հուլիսի 9-ին կատարվել է 5553 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,230,065 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---