Վարանդայում պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Վարանդայում պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել՝ այդ մասին ահազանգ է ստացել այդ շրջանի դատախազությունը։

Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ վիրավորվել է Ադրբեջանի Եվլախի շրջանի բնակիչ Խալիլով Էլշան Էյվազօղլուն, որը որպես վարորդ է աշխատում, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---