Կարապետյան․ Ինքնակամ կառույցն այսուհետ կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ՝ անկախ ավարտվածությունից

Կարապետյան․ Ինքնակամ կառույցն այսուհետ կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ՝  անկախ ավարտվածությունից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի ավագանին անչափ կարևոր, «եթե չասենք` պատմական որոշում է կայացրել»:

Նշվում է, որ ըստ որոշման, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

«Սա ըստ էության մեծապես լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»,-ասվում է գրառման մեջ:

Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը՝ մասնավորապես, Դավթաշենում, Աջափնյակում և մյուս վարչական տարածքներում։ Հուլիսի 12-ին Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---