17 հուլիսի 2021 - 10:36 AMT
Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից զինծառայող է մահացել

Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: