6 ամսում ՃՏՊ-ի ամեն 3-րդ զոհը հետիոտն էր

6 ամսում ՃՏՊ-ի ամեն 3-րդ զոհը հետիոտն էր

PanARMENIAN.Net - 2021-ի առաջին 6 ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները, տեղեկացնում է ոստիկանությունը։

6 ամսվա ընթացքում ՀՀ-ում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար, հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ էր: ՃՏՊ ծնող հիմնական պատճառներից են նաև սահմանված արագության գերազանցումը, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը։

Անցած վեց ամսվա 2169 պատահարից 516-ը վրաերթ է եղել, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։

Հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության հետևանք են: Այլ խոսքով՝ պատահարի մեղավորը հետիոտնն է:

Ոստիկանությունից նշում են՝ նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---