Ավելի քան 14,000 իրանցի է այցելել ՀՀ. Գրեթե բոլորը՝ պատվաստվելու

Ավելի քան 14,000 իրանցի է այցելել ՀՀ. Գրեթե բոլորը՝ պատվաստվելու

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ից հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 14,000 իրանցի է այցելել ՀՀ՝ գրեթե բոլորը կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով։ Այդ մասին հայտարարել է Իրանի Մաքսային վարչության մամուլի քարտուղար Ռուհոլա Լատիֆին, գրում է Financial Tribune-ը։

Լատիֆին ասել է, որ 10,093 մարդ Հայաստան է ժամանել Նուրդուզի սահմանային անցակետով։

«Բացի այդ, նշված ժամանակահատվածում, Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից 35 չվերթ է իրականացվել դեպի Երևան՝ տեղափոխվել է 3911 ուղևոր»,- ասել է նա։

Հուլիսի 15-ից ՀՀ-ում օտարերկրացիների պատվաստման կարգը փոխվել է՝ նրանք առնվազն 10 պետք է անցկացնեն երկրում պատվաստավելու համար։

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131,080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94,560, երկրորդ դեղաչափ` 36,520։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---