Մակունցը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից20 հուլիսի 2021 - 13:47 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս տեղեկությունը հաստատել է ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը, գրում է Sputnik Արմենիան։ Մակունցին պլանավորում են նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում գործող դեսպան Վարուժան Ներսիսյանն արդեն հետ է կանչվել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում Մակունցի դեսպան նշանակվելու համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերը ոչ միանշանակն ընդունվեցին և քննադատության առարկա դարձան ինչպես ՀՀ-ում, այնպեսլ էլ ամերիկահայ կառույցներում։ Քննադատները նշում են, որ ԱՄՆ-ի պես երկրում ՀՀ-ն պետք է բարձրակարգ դիվանագետ և ծանրքաշային գործիչ ունենա որպես դեսպան՝ ընդգծելով հարաբերությունների կարևորությունը և խորացման պատրաստակամությունը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |