Հյուսիսային պողոտայում կշարունակվի ստորագրահավաքը՝ ի պաշտպանության Սյունիքի համայնքապետերի24 հուլիսի 2021 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Հյուսիսային պողոտայում` ժամը 17։00-ից կշարունակվի ի պաշտպանության Սյունիքի համայնքների ղեկավարներ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների ստորագրահավաքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Հյուսիսային պողոտայում ստորագրահավաքը նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը։ Երևանում ստորագրահավաք մեկնարկել է հուլիսի 23-ին, իսկ Քաջարանում և Գորիսում արդեն շարունակվում է մի քանի օր։ Պահանջն է՝ ապօրինի ազատազրկումից անհապաղ ազատ արձակել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին։ «Հ. գ. Երբ վտանգված էինք, այս անձինք Արցախում և ՀՀ սահմաններին էին՝ զենքերը ձեռքին, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրած, և հերոսացվելու փոխարեն այժմ ազատազրկված են։ Առնվազն ստորագրությամբ պարտավոր ենք նրանց սատարել»,- ասվում է Մելոյանի գրառման մեջ։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |