ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում![]() 26 հուլիսի 2021 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանն էր, երկու տեսական փուլով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ։ Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Մհեր Կարագուլյանն արժանացել են արծաթե, իսկ նույն ուսհաստատության աշակերտներ Ռուբեն Համբարձումյանն ու Էրիկ Բաբասյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Լորետա Արզումանյանը՝ բրոնզե մեդալների։ Հայաստանի թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Գուրգեն Ասատրյանը։ Օլիմպիադային մասնակցել է 107 երկրի 619 աշակերտ՝ 556 տղա և 63 աղջիկ։ Մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադայում ևս Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |