ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանն էր, երկու տեսական փուլով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ։

Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Մհեր Կարագուլյանն արժանացել են արծաթե, իսկ նույն ուսհաստատության աշակերտներ Ռուբեն Համբարձումյանն ու Էրիկ Բաբասյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Լորետա Արզումանյանը՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Գուրգեն Ասատրյանը։

Օլիմպիադային մասնակցել է 107 երկրի 619 աշակերտ՝ 556 տղա և 63 աղջիկ։

Մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադայում ևս Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---