ԱՆ. Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի տոմսեր

ԱՆ. Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի տոմսեր

PanARMENIAN.Net - Շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար պետք է նմանատիպ խրախուսող միջոցառումներ անել:

Ավանեսյանը հայտնել է, որ մշակվում է որոշակի սահմանափակումների փաթեթ, որը հանրությանը կներկայացվի օգոստոսի 2-րդ կեսին, գրում է «Փաստինֆոն»։

«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, մենք տեսնում ենք, որ երկրները, որտեղ համաճարակը դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում», - ասել է Ավանեսյանը:

Նա նշել է, որ Հայաստանում վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը բավականին կայունացել է, նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է «կանաչ գոտում»:

Նախարարի պաշտոնակատարը նաև արձանագրել է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում երկրում պատվաստողների թվի կտրուկ աճ է նկատվում։

«Երեկվա դրությամբ պատվաստողների թիվն անցել է 150,000-ը: Մենք շաբաթական կտրվածքով արդեն մեծ թվեր ենք ապահովում և պետք է շարունակենք»,-ասել է Ավանեսյանը:

Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը։

«Այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չունենք, բայց համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլ այն շրջանառվում է»,-ասել է Ավանեսյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---