Գյումրու Պլպլան ժամի որմնանկարները պատել են սպիտակ ներկով՝ հոգնել են այցելուներին դրանք պարզաբանելուց27 հուլիսի 2021 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Սբ Միքայել Հրեշտակապետի ռուսական ուղղափառ մատուռի կամ, գյումրեցիների լեզվով ասած, Պլպլան ժամի որմնանկարներն արդեն մեկ ամիս է՝ ծածկվել են սպիտակ ներկով։ Զբոսաշրջիկների ու այցելուների զարմանքին ի պատասխան՝ պատասխանում են, որ դրանք վիճաբանության թեմա էին դարձել այցելուների և հոգևորականների միջև։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար որոշում են կայացրել սպիտակ ներկով ծածկել և պատերի որմնանկարները, և գմբեթին պատկերված «Աստծո աչքը», տեղեկացնում է Հանրային ռադիոն։ 19-րդ դարավերջին կառուցված և 1886-ին օծված մատուռը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի՝ «Պատվո բլուրի» տարածքում է։ 2010-ին այն վերականգնվեց ու վերաբացվեց ՀՀ և ՌԴ նախագահների ներկայությամբ՝ դառնալով երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող ամենաայցելվող հասցեներից մեկը։ Վերականգնվելուց հետո մատուռի պատերին թեմատիկ նկարներ պատկերեց գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանը։ Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրու ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան առաստաղին պատկերաված աչքը եռանկյան մեջ այնքան հաճախ է հարց առաջացրել, որ խնդիրը որոշել են արմատապես լուծել․ ոչ թե շարունակ պարզաբանելով, այլ պարզապես նկարը հեռացնելով։ Ընդ որում՝ դրա հետ մեկտեղ սպիտակ ներկով են ծածկել նաեւ եկեղեցու բոլոր որմնանկարները։ Բայց հարցերը սրանով չեն պակասել։ Եկեղեցի-ժամատուն այցելողները հիմա էլ այլ հարց են տալիս՝ ինչո՞ւ են վերացվել պատերի նկարները։ «Ռադիլուրը» որոշել է պարզել ո՞ւր եւ ինչո՞ւ անհետացան եկեղեցու որմնանկարները։ Հարցերին ի պատասխան՝ պատմել են, որ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Արտեմի ԷմկեյիM նյարդերը տեղի են տվել այցելուների հետ պարբերաբար վեճերից։ «Նա դիմել Վլադիկովկասում գտնվող իր վերադասին՝ Լեոնիդ արքեպիսկոպոսին, համաձայնությունը ստացել և սկսել գործել։ Նա ասում է՝ ես ամեն ինչ ռուսական ոճով է անելու, պատերը սպիտակ կլինեն, պատերին՝ սրբապատկերներ։ Մոսկվայից խորան է ստացել, արևելյան մասում խորանը կտեղադրվի»։ Եկեղեցու որմնանկարներն արդեն սպիտակ են ներկվել, սակայն գմբեթին պատկերված վիճահարույց «աչքը» դեռ չի ճերմակել, սպասում են՝ տեր Արտեմին Ռուսաստանից վերադառնա, գործն ավարտին հասցնի։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |