Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ27 հուլիսի 2021 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Այդ մասին հայտնել է Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Մեր բողոքը մերժել են, կալանքը մնում է ուժի մեջ: Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա»,- ասել է նա: Վարոսյանը նշել է, որ կդիմեն Վճռաբեկ դատարան, ըստ արդյունքի՝ շարունակությունը պարզ կլինի: «Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անսպասելի որևէ բան չկա իր համար: Կարևորը հանգիստ է, տոկուն»,- ասել է պաշտպանը: Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |