Գիտնականներն ապագայում ռեկորդային շոգեր են կանխատեսում

Գիտնականներն ապագայում ռեկորդային շոգեր են կանխատեսում

PanARMENIAN.Net - Գիտնականներն ապագայի համար ռեկորդային շոգեր են կանխատեսում։ Նրանք կարծում են, որ կլիմայի փոփոխությունը շատ ավելի է ազդում անոմալ շոգի հաստատման վրա, քան համարվում էր նախկինում։

Գիտնականները զգուշացրել են, որ բարձր ջերմաստիճանների ռեկորդներն ապագայում կարող են ավելի հաճախ գրանցվել։ Այդ են վկայում Ցյուրիխի Բարձրագույն տեխնիկական դպրոցին կից Մթնոլորտի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունները, գրում է ՌԲԿ-ն՝ Axios-ի վրա հղումով։

Գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխության ազդեցությունն անոմալ բարձր ջերմաստիճանների հաստատման վրա թերագնահատված է։ Նրանց կարծիքով, գլոբալ տաքացման արագացումը կարող է առավել հաճախակի դարձնել շոգ եղանակի հաստատումն ամբողջ մոլորակում։

Ըստ հետազոտության, եթե ածխաթթու գազի արտանետումների սցենարը պահպանվի, օրվա ջերմաստիճանի ռեկորդային բարձր արտանետումները 2-7 անգամ ավելի հավանական են 2021-2050թթ․, և 3-21 անգամ՝ 2051-2080թթ․։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---