Երևանի քաղաքապետարանում աշխատավարձը կբարձրանա․ Ավագանին հաստատել է29 հուլիսի 2021 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Ավագանին արտահերթ նիստում հաստատել է որոշման նախագիծը, որը ներկայացրել էին իմքայլական Լևոն Հովհաննիսյանն ու խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: Նախագծի զեկուցող Հովհաննիսյանն ասել է, որ դրանով առաջարկվում է բարձրացնել մոտ 2000 աշխատակցի աշխատավարձ։ Ըստ նրա՝ պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ տրվող գումարը կավելանա հիմնական աշխատավարձին: Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա:Նա նշել էր, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ եթե նման որոշում կայացվի, ավելացած գումարը կուղղվի բարեգործության։ «Եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415,000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,-ասվում է Մարությանի գրառման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում |