ԱՆ․ ՀՀ-ում վերցված 30 նշումից 25-ում կորոնավիրուսի «դելտա» շտամն է![]() 2 օգոստոսի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են Covid-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «դելտա» շտամը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230,476-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4621 դեպք կա, այլ պատճառով՝ 1121։ Առողջացածների ընդհանուր թիվը 220,133 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |