Ռուսներին վիրավորած Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը ՌԴ 50 տարով արգելել են

Ռուսներին վիրավորած Ադրբեջանի նախկին դեսպանի մուտքը ՌԴ 50 տարով արգելել են

PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ-ն 50 տարով արգելել է մուտքը Ռուսաստան Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեին, որը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ռուս ժողովրդի հասցեին։

Վահաբզադեն, դիմելով Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տտարածքը ամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։

ՆԳՆ-ից հայտնել են, որ նման որոշում է կայացվել, քանի որ այդ անձը «ազգամիջյան պառակտում սերմանող հրապարակային արտահայտություններ է արել համացանցում», գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ՆԳՆ-ն զգուշացրել է, որ ՌԴ, նրա բնակիչների և արտերկրում բնակվող ռուսների դեմ ապակառուցողակն գործողությունների կոչեր անող օտարերկրացիներին կարգելվի մուտքը երկիր, քանի որ դա կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը։

Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել:Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։

«Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---