Lufthansa-ն բացել է Երևանից դեպի Ֆրանկֆուրտ իր նոր երթուղին![]() 13 օգոստոսի 2021 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Lufthansa ավիաընկերությունը բացել է իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի Երևան։ Գերմանական Lufthansa-ն շաբաթական 3 թռիչք կիրականացնի` Ֆրանկֆուրտի իր հանգույց առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն: Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ օգոտոսի 13-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի։ Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին: Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ: Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով. Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից, Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ, Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց օգոստոսին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |