2021-ի հուլիսն ամենաշոգ ամիսն է եղել աշխարհի պատմության մեջ

2021-ի հուլիսն ամենաշոգ ամիսն է եղել աշխարհի պատմության մեջ

PanARMENIAN.Net - 2021-ի հուլիսն ամենաշոգ ամիսն է եղել աշխարհում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Օվկիանոսագիտական և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։

«Սովորաբար հուլիսն ամենատաք ամիսն է ամբողջ աշխարհում, սակայն 2021-ի հուլիսը գերազանցել է բոլոր ցուցանիշները և ամենաշոգն է ճանաչվել երբևէ գրանցվածներից։ Այս նոր ռեկորդը մի նոր լրացում է այն տագնապալի և ավերիչ ճանապարհին, որով ուղեկցվում է կլիմայի փոփոխությունն աշխարհում»,-հայտարարել է վարչության ներկայացուցիչ Ռիկ Սփինարդը, գրում է Interfax-ը։

«Տվյալ դեպքում առաջին տեղն ամենավատն է»,-ասել է փորձագետը։

Ըստ վարչության տվյալների, ցամաքի և օվկիանոսի մակերեսի համախառն ջերմաստիճանը հուլիսին ամբողջ աշխարհում 1․67 աստիճանով բարձր է եղել XX դարի միջին ցուցանիշից։ Դիտարկումների գրանցումը սկսվել է 142 տարի առաջ։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2016-ին և այս նոր ռեկորդից ցածր էր 0․02 աստիճանով։ Ասիայում գրանցվել էր պատմության ամենաշոգ հուլիսը, որը գերազանցել էր 2010-ի ռեկորդը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---