ՀՀ դպրոցականները բրոնզ են նվաճել Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները բրոնզ են նվաճել Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցականների թիմը բրոնզե մեդալ է նվաճել Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում։

Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևանից, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Գյումրիի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցից (11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը՝ Նորաշենի միջնակարգ դպրոցից (12-րդ դասարան):

Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Ռուբեն Սարգսյանը։

Օլիմպիական թիմը ղեկավարել են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված այն անցկացվել է առցանց: Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար հեղանակով միացել է Երևանի «Քվանտ» վարժարանից:

Նախկինում Հայաստանի դպրոցակենները չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---